Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում,կանանց մենասահքում այսօր հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: Նա, ինչպես արդեն հայտնի է, կարճ ծրագիրը հաղաթահարել ու մտել է եզրափակիչ: Վճռական փուլում Անաստասիան 24 ուժեղագույնների հետ կմրցի կամավոր /ազատ /ծրագրով:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում, 37 մրցակիցների պայքարում, գրավեց 26-րդ տեղը և եզրափակիչ չմտավ: Նա ցավալիորեն երեք պտույտով ցատկերից երկուսում սայթաքեց, որի հետևանքով կորցրեց թանկարժեք միավորներ:
ՀԱՕԿ լրատվական բաժին