<< Ասիայի երեխաները >> ` ՄՕԿ –ի հովանու ներքո

10:45 - 05 Փետ, 2019

Սախալինում փետրվարի 9 -16 –ը ՄՕԿ –ի հովանու ներքո  առաջին անգամ կանցկացվեն   << Ասիայի երեխաներ >> անվանումով ձմեռային միջազգային մարզական խաղեր: Ծրագրում ընդգրկված է ութ մարզաձև. լեռնադահուկ, սնոուբորդ, բիաթլոն, դահուկավազք, դահուկացատկ, գեղասահք, շորթ- տրեկ և հոկեյ:

Խաղերում հանդես կգան 20 երկրների երեք հազար մասնակիցներ: Կազմկոմիտեին թույլատրվել է օգտագործել  միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշը: Այն կնպաստի մասնակիցներին` պատանի հասակից գնահատել օլիմպիական գաղափարներն ու արժեքները:

20 երկրների պատվիրակների թվում կլինեն  նաև Հայաստանի ներկայացուցիչները:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ