Մարտուղյակ են ելնում սուսերամարտիկները

11:12 - 22 Փետ, 2019

Իտալիայի Ֆոջիա քաղաքում այսօր մեկնարկեց Եվրոպայի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական առաջնությունը: 40 երկրից հայտավորված 1250 մարզիկների  թվում են մեր երկրի վեց ներկայացուցիչներ: Պատանիների մրցաշարին կմասնակցեն ճկասուսերակիր Համլետ Մխոյանը,խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Հովհաննես Մուրադյանը և Գրիգոր Մնացականյանը: Մեր երիտասարդներից մարտուղյակ կելնեն Հենրիկ Բալիկյանը / ճկասուսեր / և  Վահագն Գրիգորյանը / խոցասուսեր /:

Առաջնությունը կավարտվի մարտի 3 –ին:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ