Հինգ մասնակից

15:09 - 27 Փետ, 2019

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում մարտի 2 -12-ը տեղի կունենա համաշխարհային  ուսանողական ձմեռային 29-րդ խաղերը: Կմասնակցի  50 երկրի 3000 մարզիկ: Կխաղարկվի  մեդալների 76 հավաքածու:

Մրցանակների համար պայքար կմղեն նաև Հայաստանի հինգ պատվիրակներ. գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդներ  Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը:

Նրանք մարզիչների ղեկավարությամբ շարունակում են նախապատրաստվել  հեղինակավոր այդ ստուգատեսին:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ