Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Աստանայում շարունակվող աշխարհի թիմային առաջնությունում: Երրորդ տուրում հայ շախմատիստուհիները մրցեցին Հնդկաստանի թիմի հետ եւ պարտվեցին 1.5։2.5 հաշվով:
Լիլիթ Մկրտչյանը հաղթեց, առաջին համար Էլինա Դանիելյանը խաղաղ ելքով ավարտեց պարտիան, իսկ Աննա Սարգսյանն ու Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին:
Նախորդ 2 տուրերում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Եգիպտոսի հավաքականի նկատմամբ եւ 0.5:3.5 հաշվով պարտվել Ռուսաստանի թիմին: