ԱԱ. Անաստասիա Գալուստյանը հանդես կգա 15-րդը

13:45 - 19 Մար, 2019

Ճապոնիայի Սայտամա քաղաքում մարտի 20-ին մեկնարկելիք գեղասահքի աշխարհի առաջնությունում տեղի է ունեցել կանանց մենասահքի վիճակահանությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում հանդես կգա 15-րդը: Մարտի 20-ին կայանալիք մրցմանը կմասնակցեն 40 մարզուհիներ, 24 լավագույնները կնվաճեն եզրափակիչի ուղեգիր:

Աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 21-ին: Գեղասահորդների ու նրանց մարզիչների հետ մրցավայր են մեկնել նաեւ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը եւ փոխնախագահ Արի Զաքարյանը:

Այլ նորություններ