Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Կասպիյսկում

18:42 - 07 Ապր, 2019

Ապրիլի 5-7-ը ռուսական Կասպիյսկ քաղաքում անցկացվեց ԽՍՀՄ չեմպիոն Սուրակատ Ասիյատիլովի անվան հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների հուշամրցաշարը։

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներից 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը արծաթե մեդալ են նվաճել։ Իսկ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը՝ բրոնզե։

Այլ նորություններ