ԵԱ․ Օր հինգերորդ․ մեր ըմբիշների մրցակիցները հայտնի են

10:12 - 13 Ապր, 2019

Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր  պայքարը կսկսեն 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշները:

60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, նրա մրցակիցը Լենուր Տեմիրովն է Ուկրաինայից:

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը որակավորման փուլում կգոտեմարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանի հետ:

72 կգ քաշային Հրանտ Կալաչյանի մրցակիցը որակավորման փուլում Աբույազիդ Մանցիգովն է Ռուսաստանից:

82 կգ քաշային Սարգիս Քոչարյանի մրցակիցը 1/8 եզրափակչում Ալեքսանդր Կոմարովն է Ռուսաստանից:

97 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կգոտեմարտի շվեդ Պոնտուս Լունդի հետ:

Այլ նորություններ