Բուխարեստ-2019․ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

19:53 - 13 Ապր, 2019

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2։6 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Թալեհ Մամադովին։

Հիշեցնենք, որ հայ մարզիկը որակավորման փուլում գոտեմարտել էր նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեի հետ և պարտվել 2:3 հաշվով: Սակայն Բերգեն հասել էր մինչև եզրափակիչ, ուստի Սլավիկ Գալստյանը հնարավորություն էր ստացել՝ պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում Գալստյանը հաղթել էր բելառուս Մաքսիմ Նեհոդային՝ իրավունք ստանալով Մամադովի հետ վիճարկել բրոնզե մեդալը:

Այլ նորություններ