Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի առաջին հաղթանակը

00:30 - 24 Ապր, 2019

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի չորրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ռուս Պյոտր Սվիդլերին: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 38-րդ քայլում:

Տուրի մյուս պարտիաներում Մաքսիմ Վաշյե-Լագրավն (Ֆրանսիա) առավելության հասավ Գեորգ Մեյերի (Գերմանիա) նկատմամբ, Արկադի Նայդիչը (Ադրբեջան) հաղթեց Վինսենտ Կեյմերին (Գերմանիա), Վիշվանաթան Անանդն (Հնդկաստան) ուժեղ գտնվեց Ֆրանսիսկո Վալյեխոյից (Իսպանիա), իսկ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) պարտիայում հաղթող չեղավ:

Նախորդ 3 տուրերում Լեւոն Արոնյանը խաղաղ դաշն էր կնքել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Ապրիլի 24-ին անցկացվելիք 5-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

Այլ նորություններ