
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ավարտվեց սպորտային մարմնամարզության առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը:
Հայաստանի ներկայացուցիչ, 18 –ամյա Համլետ Մանուկյանը կրկին փայլեց նժուգթափերի եզրափակիչում: Նա վաստակեց 14.733 միավոր և արժանիորեն նվաճեց հաղթողի կոչումը։ Նույն մրցաձևում Մամիկոն Խաչատրյանը գրավեց վեցերորդ տեղը։
Օղակների վրա վարժությունում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.133 միավոր և կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Ուրախալի է, որ նա ճանաչվեց բացարձակ գավաթակիր՝ բոլոր փուլերի արդյունքների հանրագումարով։ Արթուրը 2026թ. նշած մրցաշարում նվաճել է մեդալների ամբողջական հավաքածու՝ ոսկե, արծաթե և բրոնզե։
Հենացատկում հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը 14.583 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: