Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը

22:00 - 15 Մայ, 2019

«Հայաստան մարզական հասարակական կազմակերպության» Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում մեկնարկեց Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 140 մարզիկ՝ Վանաձորի, Գյումրիի եւ Երեւանի 7 մարզադպրոցներից։

Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոնի կոչման համար տղամարդիկ պայքարեցին խոցասուսեր, իսկ կանայք՝ ճկասուսեր զենքաձեւերում։

Հայաստանի չեմպիոններին եւ մրցանակակիրներին ներկայացնում ենք ստորեւ․

Խոցասուսեր (տղամարդիկ)

1․Էդուարդ Հովիկյան

2․Արամայիս Բաբոյան

3․Հովհաննես Մուրադյան

3․Մանվել Սիմոնյան

Ճկասուսեր (կանայք)

1․Աիդա Ալոյան

2․Անահիտ Ալոյան

3․Իննեսա Հովհաննիսյան

3․Սեդա Գեւորգյան

Առաջնության բացմանը ներկա էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը։

Մայիսի 16-ին կկայանան ճկասուսեր եւ թրասուսեր զենքաձեւերի տղամարդկանց, ինչպես նաեւ խոցասուսեր զենքաձեւի կանանց եզրափակիչները։

Այլ նորություններ