«Ճանապարհ դեպի Մինսկ». Վլադիմիր Ալավերդյան

15:42 - 11 Հուն, 2019

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 7-րդ հերոսը  Վլադիմիր Ալավերդյանն է՝ թիավարություն։

Վլադիմիր Ալավերդյան

Մարզաձեւը։ Թիավարություն (բայդարկա)

Ծնվել է։ 05/09/1995

Ծննդավայրը։ Երեւան

Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը։ 2013թ-ին Կանադայում աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակիչ փուլը չհաղթահարելը

Ամենակարեւոր հաղթանակը։ 2009թ-ին 13 տարեկանում  մեծահասակների Հայաստանի չեմպիոնությունը

Եվրոպական խաղերում…

«Նպատակս լավագույն տասնյակում հայտնվելն է։Կփորձեմ առավելագույն անել։ Այս խաղերը եւս մեկ քայլ են դեպի Տոկիո-2020»։

Եվրոպական խաղերում թիավարության մրցումային օրերն են՝ հունիսի 25-27-ը:

Այլ նորություններ