Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայանա երկու մարմնամարզիկով

12:28 - 02 Դեկ, 2015

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի ադամ Արթուր Դավթյանը (բազմամարտ) և 2015 թվականի համաշխարհային Ունիվերսիադայի հաղթող Արթուր Թովմասյանը (օղակներ) կմասնակցեն Միխայիլ Վորոնինի գավաթի 22-րդ խաղարկությանը: 

Հայ մարզիկների հետ մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և մարզիչ Սոս Սարգսյանը: Հակոբ Սերոբյանը ընդգրկված է մրցավարների կազմում:

Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ը կկայանալիք  Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությանը կմասնակցեն 30 երկրի 140 մարզիկ:

Հավաքականը Մոսկվա կմեկնի դեկտեմբերի 13-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ