Մինսկ-2019. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է սամբոյի մեդալակիրներին

21:48 - 22 Հուն, 2019

 Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա էր Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի երկրորդ մրցումային օրվա սամբոյի եզրափակիչ մենամարտերին։

ՀԱՕԿ նախագահը պարգևատրեց կանանց 48 կգ քաշային կարգի մեդալակիրներին։

ՀԱՕԿ նախագահը տրիբունայից հետևում էր հայ մարզիկների ելույթներին։

Հիշեցնենք, որ սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ) դարձավ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։ Եզրափակչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկին:

Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր իտալացի Միշելի Ալսիոյին։

Կիսաեզրափակիչում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բերուլավան էր, որի նկատմամբ հայ սամբիստը 1։0 հաշվով հաղթանակ էր տարել և դուրս եկել եզրափակիչ։

Դա Հայաստանի առաջին մեդալն էր երկրորդ Եվրոպական խաղերում։

Այսօր հայ սամբիստներից պայքարի էին դուրս եկել նաև Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Ասյա Լալազարյանը (48 կգ), ովքեր պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։

Հունիսի 23-ին սամբիստներից պայքարի մեջ կմտնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Այլ նորություններ