Մինսկ-2019․ Օր 5-րդ

11:15 - 25 Հուն, 2019

Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի մրցումային 5-րդ օրը Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բռնցքամարտի, ազատ ոճի ըմբշամարտի, թիավարության եւ բադմինտոնի մրցումներում:

Թիավարողներից պայքարի մեջ կմտնեն Արա Վիրաբյանն ու Դավիթ Մարաբյանը, որոնք հանդես կգան երկտեղանոց կանոեի 1000 մետրում։

Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 11։17-ին։

Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը երկրորդ հանդիպումը կանցկացի Երևանի ժամանակով 22:10-ին:

Բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն  Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ):

Մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին։ Ազատ ոճային ըմբիշներից գորգ դուրս կգան Գարիկ Բարսեղյանը (57կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։

Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:00-ին։

Այլ նորություններ