ԱՌԱՋԻԿԱ ԿԻՐԱԿԻ ՝ ԿԱՍԿԱԴՈՒՄ

10:45 - 21 Օգո, 2020

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան  հաղորդում է, որ Splash League-ի հետ համատեղ, առաջիկա կիրակի՝  օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին կանցկացվի FIBA 3 x 3 սթրիթբոլի առաջին պաշտոնական մրցաշարը:

Այն կկայանա  Երևանի Cascade Art Playground – ի  խաղահրապարակում։ Խաղադաշտի նկարազարդումն իրականացրել է մոլդովացի սթրիտ արտիստ Դմիտրի Պոտապովը, որին օգնել է ՌԴ-ից ժամանած Էդվարդ Հովսեփյանը: Դաշտի մակերեսը  400 քառ. մետր է։

Նկարազարդման աշխատանքը տևել է յոթ օր, որի վրա ծախսվել է 150 լիտր ներկ: Cascade Art Playground-ը միավորում է արվեստը, սպորտը, անհոգ մանկությունն ու քաղաքում նոր՝  տարբերվող մի վայր ունենալու հնարավորությունը:

Նախագծի հեղինակը Պետրոս Ծամերյանն է, համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանը, իսկ ֆինանսավորմանն աջակցել է Awesome Foundation Yerevan-ը:

 

Այլ նորություններ