Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում

23:21 - 25 Հուն, 2019

Մինսկում ավարտին է մոտենում Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը:

Հունիսի 25-ին պայքարի դուրս եկած մարզիկների թվում էր բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը, ով ընդգրկված է A խմբում:

Խմբի երկրորդ խաղում Պողոսյանը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ և 2։0 (21:15, 23:21) հաշվով հաղթանակ տոնեց։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Լիլիթ Պողոսյանը պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային:

Հունիսի 26-ին կայանալիք երրորդ խաղում հայ մարզուհին մրցելու է Դանիայի ներկայացուցիչ Լինե Կյաերսֆելդի հետ:

Այլ նորություններ