Ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը մեդալ չնվաճեց Նուսուևի հուշամրցաշարում

20:34 - 05 Դեկ, 2015

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական վերադարձած, Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից, 86 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը  մեդալ չնվաճեց Նուսուևի հուշամրցաշարում:

Հայաստանը ներկայացնող ըմբիշը հուշամրցաշարի քառորդ եզրափակչում 2:3 հաշվով պարտվեց բելառուս Օմար Մագոմեդովին և լքեց պայքարը: Նուրմագոմեդովը մեկնարկային գոտեմարտում 12:1 հաշվով առավելության էր հասել Ռուսաստանը ներկայացնող Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ, այնուհետև 3:2 հաշվով հաղթել ռուս ըմբիշի:

Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարում, որը կայացել է դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում, ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, իսկ 2014 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 57 կգ քային Գարիկ Բարսեղյանը դարձել էր մրցաշարի երրորդ մրցանակակիր:

Լուսանկարը՝ novostnik.ru-ի

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ