Արսեն Ջուլֆալակյան․ Նպատակս անփոփոխ է՝ Տոկիո-2020

15:35 - 27 Օգո, 2019

«Իմ նպատակն անփոփոխ է։ Ձգտելու եմ մասնակցել Տոկիո-2020-ին։ Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև չունենամ բաղձալի ուղեգիրը։ Հավաքականի հետ կձգտեմ այդ արդյունքին հասնել, թե առանձին՝ կորոշենք անձնական մարզիչներ Լևոն Ջուլֆալակյանի և Արամ Ջուլֆալակյանի հետ»,- այս մասին հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 20 տարի ղեկավարելուց հետո Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց։Ասուլիսին ներկա էր նաև Արսեն Ջուլֆալակյանը։

Այլ նորություններ