ՎԱՂԸ ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ

10:47 - 08 Սեպ, 2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը սկսեց խոշոր՝ 0 : 5 հաշվով պարտությամբ։ Մրցակիցը Պուրտուգալիայի ընտրանին էր, որը լավագույններից մեկն է համարվում աշխարհում:

Հյուրերը մարզական բոլոր առումներով գերազանցեցին տանտերերին: Այս մասին խոսոտովանեց մեր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Նրա խոսքը հաջողության հասնելու հույս է ներշնչում:

Նույն ծրագրով վաղը՝ սեպտեմբերի 9 –ին, Հանրապետական ստադիոնում մեր հավաքականը կհուրընկալի  Իռլանդիայի ֆուտբոլիստներին:  

Խաղի սկիզբը ժամը 20։00-ին։ Խաղավարներն են Վրաստանի ներկայացուցիչները. գլխավոր մրցավար` Գոգա Կիկաչեիշվիլի, օգնականներ՝  Դավիթ Ախվլեդիանի եւ Դավիթ Գաբիսոնիա, չորրորդ պաշտոնյա` Գեորգի Կրուաշվիլի:  VAR-ի մրցավարներն են հոլանդացիներ Դենիս Հիգլերը եւ Ռիչարդ Մարտենսը։

 

 

 

Այլ նորություններ