Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը պարտվեց Իտալիային

23:00 - 05 Սեպ, 2019

Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:3 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականի կազմում խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում ստացավ երկրորդ դեղին քարտը եւ հեռացվեց դաշտից: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 էր: Իտալացիները հաղթական գոլերը խփեցին խաղի վերջնամասում:

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականի 6 միավորով չորրորդ տեղ նահանջեց J խմբում, որի մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ ընդունելով Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին:

Եվրո-2020, ընտրական մրցաշար, 5-րդ տուր

Հայաստան – Իտալիա՝ 1:3

Ալեքսանդր Կարապետյան, 11 – Անդրեա Բելոտի, 28, 80, Լորենցո Պելեգրինի, 77

Հեռացում՝ Ալեքսանդր Կարապետյան, 45+1 (Հայաստան)

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի մամուլի ծառայություն

Այլ նորություններ