Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեցին

19:53 - 14 Սեպ, 2019

Եվրոպական խաղերի չեմպիոններ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեցին Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/16 եզրափակչում 5։0 հաշվով հաղթեց հորդանանցի Մոհամադ Ալղարաղիրին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էլ 4։1 հաշվով առավելության հասավ թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի նկատմամբ և նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Սեպտեմբերի 14-ին իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Արման Դարչինյանը։

 

 

Այլ նորություններ