ԱԱ․ Հունահռոմեական ոճի ըմբիշները վերադաձան Հայաստան

11:00 - 19 Սեպ, 2019

Սեպտեմբերի 18-ի ուշ գիշերը Ղազախստանից Երևան են ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Օդանավակայանում  նրանց դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ՀԱՕԿ սպորտի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը և այլք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էին ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) և Մաքսիմ Մանուկյանը (82 կգ)։ 

Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադաձել 2 մեդալով։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը, իսկ արծաթե մեդալը բաժին է հասել Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանը կողոսկրերի կոտրվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։

Լուսանկարներն՝ այստեղ։

Այլ նորություններ