Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով 32-րդ քայլում ոչ-ոքի խաղաց վիետնամցի Լե Քուանգ Լյեմի հետ:
1/8 եզրափակիչի առաջին պարտիայում ևս գրոսմայստերները բաժանվել էին հաշտությամբ: Դիմակայության հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: