Նոր պարային զույգ՝ գեղասահքի Հայաստանի թիմում

12:15 - 23 Սեպ, 2019

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան պատանեկան հավաքականում ընդգրկել է նոր պարային զույգ։ Էդվարդ Տեր-Գազարյանն այսուհետ հանդես կգա Ալինա Մեֆեդովայի հետ։ Այդ նպատակով Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Ալեքսանդր Ժուլինի ակադեմիայի հետ՝ մարզելու նորաստեղծ զույգին։

Զույգի գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Ժուլինը: Մարզչական անձնակազմում են նաև Պետր Դուրնևը, Ալեքսեյ Սիտնիկովը, Ջուլիա Զլոբինան:

Զույգի ցուցադրական ելույթին հնարավոր կլինի հետևել Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոցում անցկացվող ամանորյա միջոցառման ժամանակ։

Այլ նորություններ