Մ-23 ԱԱ. Արսեն Հարությունյանը տուշեով պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

22:16 - 30 Հոկ, 2019

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը պարտություն կրեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հարությունյանը բրոնզե մեդալը վիճարկեց ռուս Դինիսլամ Տախտարովի հետ և առաջին մրցափուլում տուշեով պարտվեց 0:4 հաշվի ժամանակ:
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր հոկտեմբերի 29-ին և երկու հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում տուշեով պարտվել էր հնդիկ Ռավինդեր Ռավինդերին: 9 ըմբիշով մրցավայր մեկնած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԱԱ-ում ելույթն ավարտեց առանց մեդալի:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում ԱԱ-ում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդումյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ)։

Այլ նորություններ