Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

17:26 - 04 Նոյ, 2019

Հայ ծանրորդները հաջող մասնակցություն են ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված Alexander cup 2019 վարկանիշային մրցաշարին, որը նվիրված էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին:

Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) երկամարտում գրանցել է 343 կգ (161+182) արդյունք և զբաղեցրել երկրորդ տեղը:

Գերծանր քաշային կարգում փայլել են Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը: Ալեքսանյանը երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը, իսկ Մինասյանը դարձել արծաթե մեդալակիր՝ 410 կգ (190+220):

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը (59 կգ) երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:

Alexander cup-ը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Այլ նորություններ