Գևորգ Հարությունյանը երրորդ տեղն է գրավել Ռումինիայում

15:13 - 11 Նոյ, 2019

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Ռումինիայում կայացած շախմատային բաց մրցաշարում գրավել է երրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչն 9 հնարավորից հավաքել է 6.5 միավոր: Գևորգ Հարությունյանը կես միավոր է զիջել 1-2-րդ տեղերը բաժանած բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովին և ուկրաինացի Արտյոմ Օմելյային:

Մրցաշարին մասնակցել են 44 շախմատիստներ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր:

Այլ նորություններ