Լոզան-2020. Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մրցումների տոմսերը կլինեն անվճար

15:18 - 16 Նոյ, 2019

Լոզան-2020-ի Կազմկոմիտեն սկսում է ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի տոմսերի ամրագրման գործընթացը: Նոյեմբերի 21-ից մարզասերները հնարավորություն կունենան ամրագրել իրենց տեղերը Խաղերի բացման արարողության և մարզական իրադարձությունների համար:

Պատանեկան Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել փակման արարողությունից, որին կփոխարինի Լոզանի կենտրոնում անցկացվելիք դիսկոտեկը:

Ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների տոմսերը կլինեն անվճար, սակայն Լոզան-2020-ի Կազմկոմիտեն խորհուրդ է տալիս ամրագրել տեղերը փակ մարզահամալիրներում անցկացվելիք միջոցառումների համար: Բացման արարողության մուտքը կլինի վճարովի:

Տոմսերի արժեքն է 59-99 շվեյցարական ֆրանկ:
Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից:

Այլ նորություններ