Կարծես լուծում է գտնում այնքան երկար չարկչրկվող << Տոկիո – 2020 >> -ին առնչվող խնդիրը։
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ընդունել է Ճապոնիայի իշխանությունների և օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առաջարկը, ըստ որի նպատակահարմար է մեկ տարով հետաձգել համաշխարհային գլխավոր մարզահանդեսը։
Այս մասին միջազգային օլիմպիական կոմիտեն դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։
Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել Տոկիոյում՝ 2020 թ․ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: