ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՄՆԱ << ՀՈՒՅՍԻ ՓԱՐՈՍԸ >>

17:41 - 24 Մար, 2020

Հունաստանից Ճապոնիա հասած  << Տոկիո – 2020 >>  օլիմպիական խաղերի կրակը այդպես էլ կմնա այդ երկրում՝  մինչև հաջորդ տարի։ ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ  Սինձո Աբեն հեռակապով համաձայնել են այդ մարզահանդեսն  անցկացնել  2021թ․ ամռանը։

Կողմերը միաժամանակ նշել են , որ օլիմպիական կրակը մարդկության համար հույսի փարոս կհանդիսանա այս անհանգիստ ժամանակներում։

Հարկ է ընդգծել, որ մեկ տարի ուշ անցկացվող միջոցառումը կպահպանի << Տոկիո – 2020 >> անվանումը։

 

Այլ նորություններ