ԵՕԿ – Ի ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

11:37 - 27 Մար, 2020

Եվրոպայի երկրների ազգային  օլիմպիական կոմիտեների ասոցիացան   հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման վիճակը, որոշել է հետաձգել կազմակերպության   ամենամյա  41 - րդ  նստաշրջանը: Միջոցառումը պետք անցկացվեր մայիսի 15 – 16 –ը,  Սլովակիայի Շամորին քաղաքում ։ Հրավիրված էին  հին աշխարհամասի  50  ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակներ: Օրակարգի հիմնական հարցը  Տոկիոյի  օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին էր նվիրված լինելու։

Եվրոպական շատ երկրներ հայտնվել են ծանր իրավիճակում և կայունացում  առայժմ չի նկատվում։ ԵՕԿ նախագահ Յանեզ Կոչիյանչիչը   և գլխավոր քարտուղար Ռաֆֆաելլե Պանյոցցին ասել են, որ  իրենց առաջնակարգ խնդիրը մարզիկների, պաշտոնյաների և աշխատակիցների առողջության մասին հոգալն է։  Որոշվել է  անել ամեն հնարավորը առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները  կյանքի կոչելու համար։

Այլ նորություններ