Անդամահատված և սայլակավոր մարզիկների միջազգային ֆեդերացիայի / IWAS / ղեկավարությունը քննարկել է խաղերը մեկ տարով հետաձգելու հարցը։ 2021թ․ նախատեսված այդ միջոցառումը չի կայանա, քանի որ Տոկիոյի պարալիմպիկ խաղերը տեղափոխվել են։
Նախնական պայմանավորվածության համաձայն, հնարավոր է IWAS - ի խաղերն անցկացվեն 2022թ․ հոկտեմբերին՝ Սոչիում, որտեղ 2015 թ. տեղի է ունեցել համանուն միջոցառումը։ Այն ժամանակ 34 երկրների 800 պատվիրակներ խաղարկել են մեդալների 213 հավաքածու՝ վեց մարզաձևերում / աթլետիկա, լող, նետաձգություն, սեղանի թենիս, պարաթաեքվոնդո և արմսպորտ /։
Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մասնակցությամբ միջազգային այդ ստուգատեսն անցկացվում է երկու տարին մեկ։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1948 թ․ ՝ Մեծ Բրիտանիայում:
Նշանակությամբ դա երկրորդն է պարալիմպիկ խաղերից հետո: IWAS –ը միջազգային պարալիմպիկ կոմիտեի անդամ է և հանդիսանում է պարալիմպիկ խաղերի հիմնադիրը: