Հոկեյի «Արարատ» ակումբը փոխանակվեց հաղթանակներով «Դինամոյի» հետ

11:25 - 12 Հուն, 2018

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում արտագնա երկու հանդիպում անցկացրեց «Դինամո» ԲՖՄԸ-ի հետ, որից առաջինի լրացուցիչ ժամանակում հաղթեց 2:1 հաշվով, երկրորդում զիջեց՝ 2:4:

«Արարատը» 36 խաղից հետո 70 միավորով 14 թիմերի մեջ վեցերորդն է: Մյուս ակումբները երկու-երեք խաղ ավելի են անցկացրել:

Հաջորդ հանդիպումներն «Արարատը» սեփական հարկի տակ կանցկացնի «Յունիորի» հետ հունվարի 15-ին եւ 16-ին:

 

Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

Այլ նորություններ