ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ

11:23 - 15 Ապր, 2020

Օլիմպիական խաղերի  անցկացման համար այլ տարբերակ  չկա  և մենք աշխատում ենք նոր նպատակին հասնելու համար,  ասել է << Տոկիո – 2020 >>  կազմկոմիտեի անդամ Մասա Տակայան: Օլիմպիական  և պարալիմպիկ խաղերի նոր ժամկետները հաստատված են։ Կազմկոմիտեն և շահագրգիռ բոլոր կազմակերպություններն ամեն ինչ կանեն, որ մարզահանդեսը կայանա։

Ավելի վաղ, ապրիլի 10-ին,  խաղերի գործադիր տնօրեն Թոսիրո Մուտոն ասել էր, որ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կարող է ազդել հաջորդ տարվա ամառային օլիմպիական խաղերի վրա, եթե համաճարակը չկանգնեցվի ընդհանուր ջանքերով: 

Այլ նորություններ