ՀԵՌԱՎԱՐ ՄՐՑԱՇԱՐ

10:35 - 27 Ապր, 2020

Կորոնավիրուսի  համաճարակի հետևանքով մարզական օրացույցում  առաջացած դատարկությունը լրացնելու համար, նետաձգության միջազգային ֆեդերացիան, մայիսին անցկացնելու է հեռավար  մրցաշար։

Առաջին միջոցառմանը  կհրավիրվի ութ նետաձիգ` չորսական  տղամարդ և կին։

Հաղթողը կստանա 1000 , իսկ մրցանակակիրները ՝  500 –ական  շվեյցարական ֆրանկ։

Մրցումները   նկարահանվելու են բջջային հեռախոսների միջոցով։

Ուղիղ եթերը հասանելի կլինի ֆեդերացիայի հարթակներում ՝ YouTube ալիքով և Facebook- ի էջով։

Մրցաշարին կարող են մասնակցել  այն նետաձիգները , ովքեր  կպահպանեն առողջապահական  կանոնները և կլինեն սոցիալական ապահով  վայրում։ 

Այլ նորություններ