ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ

11:53 - 12 Մայ, 2020

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA /  շահագրգիռ կողմերին  առաջարկել է թեկնածուներ ներկայացնել հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար: Պահանջվում են աշխատակիցներ մարզիկների, համապատասխանության , կրթության, ֆինանսների և կառավարման, առողջապահության, բժշկության և հետազոտությունների հանձնաժողովներում : Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է: 

Բոլոր հանձնաժողովները պետք  հաշվետու լինեն WADA- ի գործկոմին և կարևոր խորհրդատվական դեր կատարեն գործակալության քաղաքականության և առաջնահերթության զարգացման գործում: 

Հաջողակ թեկնածուները կհաստատվեն նոյեմբերի 11-ին կայանալիք  նիստում և պաշտոնը  կստանձնեն 2021 թ․ հունվարի 1-ին ՝ երեք տարի ժամկետով:

Այլ նորություններ