Հայ բռնցքամարտիկներն Աբովյանում նախապատրաստվում են միջազգային երկու մրցաշարի

14:12 - 19 Հուն, 2016

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին մեկնարկել է ուսումնամարզական հավաքով, որն անցկացվում է Աբովյան քաղաքում։

«Բռնցքամարտիկները նախապատրաստվում են միջազգային երկու մրցաշարի։ 6 բռնցքամարտիկ կմեկնի Մինսկ, 8 մարզիկ՝ Սոֆիա։ Փետրվարին կունենանք ևս մեկ հավաք, արդեն Երևանում։ Այս երկու մրցաշարերի արդյունքում կորոշվի, թե ով կմեկնի Ստամբուլում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Ուսումնամարզական հավաքը մեկնարկել է հունվարի 18-ին, կավարտվի 31-ին։

Լուսանկարներն` այստեղ: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ