Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան / UWW / գործարկել է իր առցանց ակադեմիան։ Ըմբիշների, մարզիչների, մրցավարների և ադմինիստրատորների համար առաջարկվում են վերապատրաստման, հավաստագրման և կարիերայի զարգացման ծրագրեր։
Կանոնակարգով այն ընդգրկում է է առցանց թեսթ, << Գոտեմարտելու պատրաստակամություն >> ծրագիրը, ներածական դասընթաց մարզիչների համար և այլն: Կան նաև գիտական ամսագրեր, հակադոպինգային տեղեկատվություն և տեսանյութեր։
<< Ակադեմիայի գործարկումը մեծ ջանքեր է պահանջել և կարծում եմ, որ ժամանակն է այն ներկայացնել ըմբշամարտի համայնքին։ Ինֆորմացիոն և տեխնոլոգիաների զարգացման բաժինների ստեղծած առցանց ռեսուրսի շնորհիվ կկազմակերպվեն հեռավար դասընթացներ մարզիչների և մրցավարների համար։ Համավարակի պայմաններում դա լավ հնարավորություն է հավատարմագրել մասնագետներին >>, - ասել է UWW- ի նախագահ Նենադ Լալովիչը։