ՉԻ ՓՈՓՈԽՎԵԼ

10:26 - 17 Հուլ, 2020

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների համաշխարհային դասակարգման ամենամսյա աղյուսակը։ Հայաստանի ընտրանին պահպանել է իր տեղը 102-րդ հորիզոնականում։

Ցանկում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ համավարակի պատճառով  հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ տեղի չեն կայացել։

Առաջին հնգյակը  շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան և  Ուրուգվայը։

 

 

Այլ նորություններ