Հուլիսի 25-ին է մեկնարկել առցանց շախմատի համաշխարհային առաջին օլիմպիադան, որին մասնակցում են 163 երկրների հավաքականներ։ Հինգ խմբերի բաժանված թիմերը պայքարեցին առաջին եռյակներում տեղ գտնելու համար, նպատակով, որ այնուհետև մասնակցեն ուժեղագույների մրցավեճին:
Էլիտ դիվիզոնի մրցաշարի 40 թիմերը բաժանված են չորս ենթախմբի։ Հայ շախմատիստներն ընդգրկված են երրորդ տասնյակում, որտեղ նրանց մրցակիցներն են Ալժիրի, Մարոկկոյի, Անգլայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Խորվաթիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները։
Մրցակարգը շրջանաձև է և կավարտվի օգոստոսի 23-ին։
Վաղը ՝ օգոստոսի 21-ին, առաջին տուրում, Հայաստանի թիմը կմրցի Ռումինիայի շախմատիստների հետ։ Մեր տղամարդկանց հավաքականում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են՝ Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան:
Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան։
Մինչև 20 տարեկաններ ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան, պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ողջունել է օլիմպիադայի մասնակիցներին և կազմակերպիչներին։ Նա ասել է, որ ՖԻԴԵ - ն լավ օրինակ է ցույց տալիս այն մասին, թե ինչպես կարելի է նորարար և անվտանգ եղանակով մրցումներ կազմակերպել համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում։