Թիավարության միջազգային ֆեդերացիան աջակցում է << Big Plastic Pledge >> նախաձեռնությանը։
Առագաստանավային սպորտի բրիտանուհի օլիմպիական չեմպիոն Հաննա Միլսը կյանքի է կոչել << Մեկանգամյա պլաստիկ >> ծրագիր։ Նրան ցնցել է 2016թ․ Ռիոյում տեսած պլաստիկ տարաների թափոնների ահռելի քանակությունը։ Զարմացել է, թե որքան << ծանրաբեռնված է >> մոլորակը։
Մարտին Հելսետը, ով զբաղվում է ֆրիդայվինգով / սուզալող՝ շունչը պահած / Նորվեգիայի ափերից երեք տարվա ընթացքում արդեն հանել է հինգ տոննա պլաստիկի թափոն:
Նրա կարծիքով ամենապարզ լուծումներից մեկը կլինի այն, որ ափամերձ հատվածով անցնողը հավաքի հանդիպած պլաստիկե թափոնը: Դա լավ սկիզբ կլինի: Ուսանելի է, որ մարդիկ տեսնում են խնդիրը և փորձում են մաքրել տարիներով ջրի տակ մնացած թափոնները։