ՎԱՂԸ ՝ ԿԻՊՐՈՍՈՒՄ

11:50 - 30 Սեպ, 2020

Երևանում հոկտեմբերի 1 –ին նշանակված էր  Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի << Արարատ-Արմենիա >> - << Ցրվենա Զվեզդա >> հանդիպումը։ Նախօրեին մրցավայրը փոխվեց։ Պատճառը ազերիների կողմից  ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բնակավայրերի  ռմբակոծումն էր ։ Ահա թե ինչու, ՈՒԵՖԱ –ի  որոշմամբ խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

ՀՖՖ – ն հայտնում է, որ իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով:  

Ըստ այդմ, հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսված բոլոր հանդիպումները:

 

 

Այլ նորություններ