IWF - Ի ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

11:29 - 16 Հոկ, 2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի  / IWF /  գործկոմի որոշումով կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել բրիտանացի Մայք Իրանը, քանզի ամերիկացի Ուրսուլա Պապանդրեան հրաժարական   է տվել։  Նիստը վարել է ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոդբանգտոյը: Այս մասին հայտնում է IWF- ի մամուլի ծառայությունը։

Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ /   հայտարարել էր, որ մտահոգված է IWF- ում  կատարվող բարեփոխումների ընթացքով և նախազգուշացրել էր,  որ ծանրամարտը կարող է  հանվել 2024թ․  օլիմպիական խաղերի ծրագրից։

Նոր պաշտոնակատար Իրանին մինչ այս  ղեկավարել է   IWF –ի բժշկական և  հակադոպինգային հանձնաժողովները:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա  համավարակի ավարտից հետո։

Այլ նորություններ