Տոկիոյի օլիմպիական խաղերի կարատեի և ձյուդոյի մրցումները կանցկացվեն << Նիպպոն Բուդոկան >> մրցասպարեզում։ Կորոնավիրուսի բռնկումից հետո այնտեղ տեղի են ունեցել առաջին խոշոր մրցումները ՝ նվիրված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 50 -ամյակին։
Այդ խորհրդանշական ասպարեզը, որը գործում է 1964 թվականից, մարտարվեստների երկրորդ տունն է համարվում Ճապոնիայում։
Կարատեի մրցաշարին մասնակցել են ավելի քան 500 մարզիկներ: Համաճարակի պատճառով պահանջվել է կրել դիմակներ և հատուկ պոլիմերային էկրաններով պաշտպանիչ սաղավարտներ։
Ի դեպ, մրցաշարի կազմակերպիչների և անկախ փորձագետների կատարած հետազոտության համաձայն, պաշտպանիչ էկրանները մենամարտի ընթացքում վարակման ռիսկը նվազեցնում են գրեթե 98 տոկոսով։
Մասնակիցների քանակը կրճատելու համար մեդալները խաղարկվել են տղամարդկանց և կանանց թիմային մրցումներում ` կատա և կումիտե մրցաձևերում: