Տոկիոյում ցուցադրվում է 32 –րդ օլիմպիական խաղերի կրակը։ Kyodo գործակալությունը հայտնում է, որ այն նոյեմբերից մինչև հաջորդ տարվա մարտ կշրջի Ճապոնիայի վարչական տարածքներով։
Օգոստոսի վերջին, հատուկ արարողության ժամանակ, ջահը տեղադրվեց Ճապոնիայի մայրաքաղաքի օլիմպիական թանգարանում: Կրակը հատուկ լամպի ներսում է: Կորոնավիրուսի պատճառով թանգարան այցելելու համար անհրաժեշտ է նախնական գրանցում։
Օլիմպիական կրակը Հունաստանից Ճապոնիա էր բերվել մարտին ՝ խաղերը հետաձգելու որոշումից չորս օր առաջ:
Տոկիոյի մարզահանդեսը պետք է անցկացվի 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: