ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է

10:59 - 02 Նոյ, 2020

Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ /  հրապարակել է  100 լավագույն շախմատիստների  վարկանիշային հերթական  աղյուսակը։

Տղամարդկանց ցանկում Հայաստանի  անվանի  գրոսմայստեր   Լևոն Արոնյանը առաջադիմել է երեք աստիճանով և այժմ 6-րդ հորիզոնականում է: Մեր երկրի ներկայացուցիչներից  Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 79-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 84- րդը։

Առաջատարը նորվեգացի, աշխարհի չեմպիոն  Մագնուս Կառլսենն է։ Առաջին հնգյակում են  նաև Ֆաբիանո Կարուանան / ԱՄՆ /, Դին Լիրենը/ Չինաստան/ , Յան Նեպոնյաշչին / Ռուսաստան / և  Մաքսիմ Վաշյե –Լագրավը /Ֆրանսիա /։

Կանանց  լավագույն  հարյուրյակը գլխավորում է Հու Յիֆանը / Չինաստան /։ Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը  57-րդն է, Աննա Սարգսյանը՝ 59-րդը, և Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդը։

Այլ նորություններ