<< ՀՈՒՅՍԸ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է ՄԵՐ ՈՒՂԻՆ >>

11:33 - 05 Նոյ, 2020

Տոկիոյի օլիմպիական  խաղերի ջահը ութամսյա շրջագայություն է սկսել։  Քաղաքապետարանում ցուցադրվելուց հետո, մինչև հուլիսի 3 –ը, կրակը   կշրջի Ճապոնիայի վարչական տարածքներով։

Ջահը կարելի է  դիտել մոտ տարածությունից, բայց  դիպչել  չի թույլատրվի, ինչպես նախկինում էր: 

Փոխանցավազքը  կմեկնարկի մարտի 25-ին, Ֆուկուսիմայում և կշարունակվի մինչև հուլիսի 23-ը։ Երթուղու նշանաբանն է՝   << Հույսը լուսավորում է մեր ուղին >> ։

Օլիմպիական  կրակը Հունաստանից Ճապոնիա էր բերվել ընթացիկ տարվա մարտին ՝ խաղերը հետաձգելու որոշումից չորս օր առաջ: 

Տոկիոյի մարզահանդեսը   պետք է անցկացվի  2021թ․  հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

 

 

 

Այլ նորություններ