Շախմատի 2024թ․ համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա Բուդապեշտում: Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ /
Բուդապեշտը երկրորդ անգամ կհուրընկալի օլիմպիադան: Մինչ այս Հունգարիայի մայրաքաղաքը ուժեղագույններին ընդունել էր 1926 թվականին։ Այն ժամանակ մրցաշարը պաշտոնական կարգավիճակ չուներ , թեև հաղթել էին տանտերերը:
Համաշխարհային օլիմպիադային մասնակցում են ՖԻԴԵ-ի անդամ ազգային հավաքականները: Առաջին անգամ պաշտոնական կարգավիճակով միջոցառումն անցկացվել է Լոնդոնում՝ 1927թ․։ 1950 – ից սկսած մրցաշարը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ: Վերջին օլիմպիադան անցկացվել է 2018-ին՝ Վրաստանում: Նախատեսվում էր, որ 2020-ին մրցաշարը պետք է հյուրընկալեր Ռուսաստանը, բայց համավարակի պատճառով այն չկայացավ։
Նշենք, որ Հայաստանի իմաստուն խաղի տղամարդկանց թիմերը երեքական անգամ դարձել են համաշխարհային օլիմպիադայի ոսկե և բրոնզե մեդալակիր։
Հարկ է ասել , որ ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը ԽՍՀՄ օլիմպիադայի չեմպիոն է դարձել ռեկորդային թվով ՝ ինը անգամ։